երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախի  համար

Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախի համար

Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հայաստան ուղարկվեց հումանիտար օգնություն, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
 
Ինքնաթիռը Հայաստան ժամանեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորեցին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը:
Image may contain: ‎outdoor, ‎text that says '‎.O.U. ARMENIAN RELIEF SOCIETY REGIONAL OF MACEDONIA THRACE GREECE ט‎'‎‎
 
Image may contain: sky and outdoor
 
Image may contain: night and outdoorImage may contain: night and outdoor

  • Կիսվել: