հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման. ԱՀ նախագահ

Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման. ԱՀ նախագահ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում։

Այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գրառումը՝ ստորև.

«Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրեատանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»։

  • Կիսվել: