երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով մինչև այս տարվա ավարտը Աղավնոյի դպրոցի ուսուցիչներին ու աշխատակիցներին կվճարվի ամբողջական աշխատավարձ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով մինչև այս տարվա ավարտը Աղավնոյի դպրոցի ուսուցիչներին ու աշխատակիցներին կվճարվի ամբողջական աշխատավարձ

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի պատգամավոր Կարեն Հիվհաննիսյանի առաջարկով հանձնարարել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանին կարճ ժամանակահատվածում լուծել Աղավնոյի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և աշխատակիցների ախատավարձերի վճարման խնդիրը:

Եվ արդեն այսօր Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը ուրախությամբ հայտնել է, որ առավոտյան զանգ է ստացել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանից, ով ասել է, որ մինչև այս տարվա ավարտը Աղավնոյի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ու աշխատակիցներին կվճարվի ոչ թե պարապուրդի գումար, այլ ամբողջական աշխատավարձ։

  • Կիսվել: