երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան․ ԱՀ նախագահ

Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան․ ԱՀ նախագահ

Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում: Այս մասին այսօր Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան:

«Կարելի է այդ հարցը շարունակել, եւ հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել:  Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Շահրամանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է անցել հսկիչ անցագրային կետը, Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղափոխվել եմ  ինքնաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը եւ իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»,- ասաց նա:

  • Կիսվել: