ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 20:19-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի կենտրոնում «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում բռնկված հրդեհի մասին:
 
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:
 
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում:
 
Տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:
 
ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը:
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: