երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրդեհ՝ Ասկերանի թռչնաբուծական ֆաբրիկայում

Հրդեհ՝ Ասկերանի թռչնաբուծական ֆաբրիկայում

ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնում ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել Նորագյուղ և Հովսեփավան համայնքների հարևանությամբ գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում բռնկված հրդեհի մասին:
 
Նույն ժամին դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ֆաբրիկայի պահեստում, նախնական տվյալներով՝ էլեկտրական կարճ միացումների և լույսերի տատանումների պատճառով:
 
Ասկերանի շրջանային բաժնի հրշեջներին հաջողվել է ժամանակին կատարել հրդեհաշիջում:
Պահեստն այրվել է մասնակի: Տուժածներ չկան:

  • Կիսվել: