չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հայաստանից ԼՂ վերադարձած փախստականների թիվը գերազանցել է 23 500-ը. ՌԴ ՊՆ

Հայաստանից ԼՂ վերադարձած փախստականների թիվը գերազանցել է 23 500-ը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների օգնությամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թիվը գերազանցել է 23 500-ը: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Ընդհանուր առմամբ, 23 514 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը՛՛,-նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` համաձայն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների:

 

  • Կիսվել: