կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանից 151 տեղահանված վերադարձել  է Արցախ ․ՌԴ ՊՆ

Հայաստանից 151 տեղահանված վերադարձել է Արցախ ․ՌԴ ՊՆ

Նեկ օրվա ընթացքում Հայաստանից 151 տեղահանված է վերադարձել Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 216-ի: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: 

Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 711,3 հա տարածք, 230,8 կմ ճանապարհ, 901 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 837 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: