կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան. պատգամավոր

Հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան. պատգամավոր

Արդեն ավելի քան 40 օր է՝ հայ զինվորը, հայոց բանակը Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ անհամաչափ, բայց աներևակայելի, գերմարդկային կռիվ է տալիս՝ մեր հայրենիքը, մեր տեսակը պահպանելու համար, մեր ցեղասպանությունն ու կործանումը թույլ չտալու համար, իսկ այստեղ՝ թիկունքում, ապահով բնակարաններում տաք֊տաք նստած որոշ մարդիկ տարածում են խուճապ, փորձում բարոյալքել թիկունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը:

՛՛Ես վստահ եմ, որ հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան, հաղթանակին հավատացող, անի գերմարդկայինը ուժեղ լինելու, թիկունքը հավաք ու ամուր պահելու համար։ Կհաղթենք, հաստատ կհաղթենք, բայց եկեք գիտակցենք մեր՝ թիկունքայիններիս ուժն ու ամուր լինելու կարևորությունը՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: