երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ. Ժիրայր Սեֆիլյան

Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ. Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ։ Նա գրել է․

"Համոզված եմ, որ հայ ազգը չի համակերպվելու Արցախի զավթման հետ:

Համոզված եմ նաև, որ մեր ձախողումների և կորուստների խտացումը նոր ճանապարհ է բացելու դեպի ինքնիշխան ազգային պետություն:

Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենանք, որ մեզ պարտադրվող ռուս-թուրքական դավադիր զինադադարը և Արցախը զավթելու ու մաս-մաս անելու նրանց ծրագիրն իրականությունից կտրված է և չի կարող մինչև վերջ իրագործվել:

Երբեք չհուսահատվեք և չկորցնեք ոգու կորովը: Մենք պարտավոր ենք և կարող ենք իմաստավորել մեր հազարավոր երիտասարդ զինվորների ու սպաների հերոսական ինքնազոհաբերությունը:

Լի եմ վճռականությամբ՝ նախաձեռնելու կատարված դավաճանությունը վիժեցնելու նպատակի շուրջ համախմբում:

Հինգշաբթի, նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին մեր ժողովրդին հրավիրում եմ Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:

Այդ հավաքով սկսվող գործընթացի արդյունքը կդառնա մեր երազած ինքնիշխան Հայաստանը՝ Քուռ-Արաքսյան տարածքով"։

  • Կիսվել: