կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համահայկական հիմնադրամի միջոցներով 8 գերհզոր դիզելային գեներատորներ են գնվել Արցախի համար

Համահայկական հիմնադրամի միջոցներով 8 գերհզոր դիզելային գեներատորներ են գնվել Արցախի համար

Հայաստան համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակում հանգանակված միջոցներով 8 գերհզոր դիզելային գեներատորներ է ուղարկել Արցախ:

 
 

«Այժմ ևս 8 գերհզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված գյուղերին»,-ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: