կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հադրութ շրջանից հնարավոր է եղել վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Հադրութ շրջանից հնարավոր է եղել վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել հայկական կողմի վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, երկու գյուղրը և հարակից բարձունքները հնարավոր է եղել պահել կամավորական ջոկատների գործողությունների շնորհիվ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից 45 գյուղ է անցել թշնամուն և Հադրութ քաղաքը։ 13 500 քաղաքացի մնացել է անտուն։ Հադրութցիների գրանցման համար կենտրոններ են բացվել Ստեփանակերտում և Երեւանում։

 

  • Կիսվել: