կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, վերադարձեք հայրենիք. ԱՀ նախագահի կոչը՝ արցախցիներին

Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, վերադարձեք հայրենիք. ԱՀ նախագահի կոչը՝ արցախցիներին

Այսօր իր տեսաուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արցախցիներին կոչ արեց վերադառնալ հայրենիք:

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. ՛՛Բոլորիդ խնդիրները լուծվելու են, կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Այս երկու օրվա ընթացքում մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, ջրի, հոսանքի, կփորձենք նաև գազի հարցը լուծել: Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի՛՛: 

Խոսելով  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների խնդիրների մասին՝ նա վստահեցրեց, որ Արցախի իշխանությունը պատրաստ է առաջին փուլով Երևանում, հնարավորության դեպքում՝ Արցախում, ապահովել նրանց նվազագույն սոցիալական, կենցաղային և բնակարանային պայմանները:

Հարությունյանը Հայաստանում գտնվող արցախցիներին կոչ արեց նաև հեռու մնալ քաղաքական ընդվզումներից ու չմասնակցել հանրահավաքներին:

Նախագահը նաև նշեց. ՛՛Երևանի փողոցներում մի մասնակցեք այդ գործընթացներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք՛՛:

 

  • Կիսվել: