երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը. Բունդեսթագի պատգամավորի գրառումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը. Բունդեսթագի պատգամավորի գրառումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:

Պատգամավորը գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։
 
«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,-գրել է Թիլ Մանսմանը:

  • Կիսվել: