ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 2 բալ ուժգնությամբ

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 2 բալ ուժգնությամբ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկատվություն է ստացել երկրաշարժի մասին, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

՛՛Երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 2 բալ ուժգնությամբ։

Ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: