չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Երկարօրյա դպրոց»-ի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

«Երկարօրյա դպրոց»-ի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Վաղուհաս համայնքների դպրոցները և Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիրն առաջիկա ուսումնական տ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության կրթական ծրագրերի բաժնի վարիչ  Ալենուշ Գրիգորյանը՝ նշելով, որ օգոստոսի 11-13-ն անց է կացվել «Երկարօրյա դպրոց» ծրագրում ընդգրկված կրթօջախների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:

«Վաղուհաս և Առաջաձոր համայնքներից, որոնց դպրոցներում առկա է ուսուցչի 5-ական թափուր հաստիք, դիմել են համապատասխան թվով մանկավարժներ:

Հայ-իտալական կրթահամալիրի երկարօրյայում դասավանդելու համար դիմել է մոտ 50 ուսուցիչ, որից 15-ը մասնակցել է օգոստոսի 11-ին կազմակերպված վերապատրաստմանը: Թափանցիկություն և անաչառություն պահպանելու համար նրանց պետք է աշխատանքի ընդունենք մրցույթով:

Օգոստոսի 12-13-ը վերապատրաստումներին մասնակցել են նաև Ստեփանակերտի 4-րդ դպրոցի տնօրենը, դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենը, ինչպես նաև Վաղուհասի և Առաջաձորի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենները, որովհետև ծրագիրն իրենք պետք է համակարգեն:

Գործող «Երկարօրյա դպրոցների» ուսուցիչների համար ևս կազմակերպվել էր վերապատրաստում և փորձի փոխանակում»,-ներկայացրել է Ա. Գրիգորյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայում Առաջաձորի և Վաղուհասի դպրոցները կահավորվում են, իսկ «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Առաջիկայում նախատեսվում է շրջանների մի քանի բնակավայրերի դպրոցներում ևս ներդնել ծրագիրը, որի համար անհրաժեշտ են համապատասխան դոնորներ՝ բարերարներ, որպեսզի արագ կազմակերպվեն շինարարական աշխատանքները, կահավորումը: Հնարավոր է նաև, որ «Երկարօրյա դպրոց»-ը ներդրվի Ստեփանակերտի երկու դպրոցների տարրական օղակներում: Համայնքահեն այս ծրագիրն աշակերտների համար ապահովում է դասապատրաստում, ժամանց, սպորտ, առողջ սնունդ: Սա միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել կրթության որակը, ամրապնդել դասի ժամանակ ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը, ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր: Նպատակն է նաև ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունը և գրավիչ դարձնել Արցախի համայնքները»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:

արվանից կմիանան «Երկարօրյա դպրոց» ծրագրին:

  • Կիսվել: