չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեկ Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված 3 զինծառայողները վիրահատվել են. վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանց չի սպառնում

Երեկ Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված 3 զինծառայողները վիրահատվել են. վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանց չի սպառնում

Երեկ Արցախի Հին Շեն գյուղի դիրքերում Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակից վիրավորում ստացած 6 զինծառայողներից 3-ը այս գիշեր վիրահատվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ու հանրապետական բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, բոլոր վիրահատությունները անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար», - գրել է Բեգլարյանը։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջանը խախտել է զինադադարը Արցախի Հին Շեն գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի արձակած կրակից վիրավորվել էին 6 հայ զինծառայող։ Հայկական կողմը զոհեր ու տարածքային կորուստներ հրադադարի խախտման արդյունքում չի ունեցել։

  • Կիսվել: