երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երանի երեկ այդպես էլ չարթնանայի․ Արծրուն Հովհաննիսյան

Երանի երեկ այդպես էլ չարթնանայի․ Արծրուն Հովհաննիսյան

Երանի երեկ այդպես էլ չարթնանայի։ Այս մասին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը նոյեմբերի 10-ին ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտնեց, որ  43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանի և ամենագլխավորը՝ Շուշին:
 
Արցախի նախագահը նաև հայտնեց, որ  համազգային խնդիրները դեռևս առջևում են:
«Նորից կրկնում եմ, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ: Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել, մտածել, գնահատել ու որոշումներ կայացնել»,-ասաց Արցախի նախագահը։

  • Կիսվել: