Եռակողմ հայտարարությունը մշակելիս ՌԴ-ն չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել. Լավրով
Մոսկվան, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարությունը մշակելիս չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Մենք այդպիսի ձգտումներ չենք ունեցել՛՛,-մասնավորապես նշել է նա:
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան ՛՛փիլիսոփայորեն է նայում այն բանին, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը՛՛: