կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Դինամո» մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության մասնակիցները նախ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ներկա էր ԱՀ ԱԺ նախագահը

«Դինամո» մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության մասնակիցները նախ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ներկա էր ԱՀ ԱԺ նախագահը

Այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Հայատանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնությունը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ առաջնության բացումը, մասնակիցները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:   Արդեն «Դինամո» մարզադահլիճում մինչև առաջնության մեկնարկը ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:  

Ներկա էին նաև Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը:   Ելույթով հանդես եկավ Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:  

Այնուհետև տերունական աղոթք հնչեցրեց հոգևոր հովիվը, ապա մրցաշարը մեկնարկեց:   Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, շնորհակալագրերով և պատվոգրերով:   Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի ներկայացուցիչը նույնպես ներկա էր մրցաշարին: 

  • Կիսվել: