Նիդերլանդները սանկցիաներ կկիրառի Ալիևի, Էրդողանի, նրանց ընտանիքների, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Նիդերլանդների խորհրդարանը անձնական սանկցիաներ է ընդունել Ադրբեջանի նախագահ և փոխնախագա Իլհամ և Մեհրիբան Ալիևների, Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև այդ երկրների շատ այլ պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախի հանդեպ ռազմական հանցագործություններ իրագործելու պատճառով։
Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Նիդերլանդների խորհրդարանը նաև զենքի արտահանման էմբարգոյի սանկցիա է ընդունել այդ երկրների նկատմամբ։