ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դա հերթական կեղծ նորությունն է հայտնի քաղաքական ուժերի կողմից. Գագիկ Բաղունց

Դա հերթական կեղծ նորությունն է հայտնի քաղաքական ուժերի կողմից. Գագիկ Բաղունց

Հայտնի քաղաքական ուժերի կողմից դա հերթական կեղծ նորությունն է, որն ուղղված է «Միասնական հայրենիք» կուսակցության դեմ և դրանում կարելի է համոզվել հետևելով, թե որ լրատվական կայքերն են այն տարածում:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը՝ մեկնաբանելով նախօրեին մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր «Ազատ հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միասնական հայրենիք» կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի 830 Արցախի քաղաքացիներ տեղափոխել Երևան:
 
«Թող իբր թե մեզ «մերժած» մեր բազմաթիվ կողմնակիցներից մեկին հղում տան, որ նման բան է եղել: Ամոթ է ուղղակի: Այդպե՞ս եք փորձում շահել ժողովրդի համակրանքը: Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, ապա մենք միշտ պահպանել ենք մեր չեզոքությունը և մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել»,- ասել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: