կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Չպայթած զինատեսակների վնասազերծում՝ Ասկերանի շրջանում

Չպայթած զինատեսակների վնասազերծում՝ Ասկերանի շրջանում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում:

«Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ահազանգման կենտրոն՝  911,101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: