շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Չեք պլստալու․ Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին   

Չեք պլստալու․ Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին   

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կորդինատոր Դանիել Իոաննիսյանի այն գրառմանը, որով նա տեղեկացրել է իրենց ՀԿ-ի կազմակերպած փակ հանդիպման մասին, որի ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայանը և Անվտանգության խորհորդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին պատմել էին ղարաբաղյան գործընթացի մանրամասների մասին։

Այս առիթով Աշոտյանը մասնավորապես գրել է․ «Եթե ԱԳՆ-ին ու վարչապետին թվում է, որ հավաքական «ՍՈՐՈՍ օտարերկյա լեգիոնով» կարողանալու են իրենց վրայից Արցախի թեման շեղել եւ մեզ ներքաշել «խրամատային» անպտուղ դիսկուրսի մեջ, հիասթափեցնեմ։

Իմ թիրախում Արցախի հարցով շարունակելու են մնալ Նիկոլ-Զոհրաբ զույգը։ Ու Նիկոլի family-business թերթի էջերից ծորացող մաղձն ու պիտակավորումներն էլ չեն օգնի։ Մի խոսքով, չեք պլստալու»։

Նշենք, որ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կորդինատոր Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր․ «Լրագրողների համար Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում էինք կազմակերպել, որի ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկումներ եղան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Չհրապարակելու պայմանով՝ լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանությունից և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասներից:

Բնականաբար չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունը Արցախում հող է հանձնում» թեզը և ավելի մեծ ցինիզմ, քան մասնավորապես ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը:

Հ.Գ. Սա մեր կազմակերպած նման ֆորմատի արդեն 9-րդ միջոցառումն է (վերջին 5 տարում)»։

 

  • Կիսվել: