ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր. Արցախի ԱԻՊԾ

Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր. Արցախի ԱԻՊԾ

Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն՝ հերթական անգամ պարզաբանելով նրա ազատման որոշումը և դրա շուրջ ստեղծված աղմուկը: 

ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում  միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։

Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։
 

Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ: 

  • Կիսվել: