կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ

Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ

Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Որոնումները կշարունակվեն, երբ լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։ Այս մասին «Հետք»-ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ուղեկցողի խնդիր ունենք, հիմա պետք է կոնկրետ տեղն իմացող լինի, որպեսզի կարողանանք որոնումներ իրականացնել, առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,- ասաց Հունան Թադևոսյանը։ 

  • Կիսվել: