կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Բերձորում բռնկված հրդեհը արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարել են նաև ադրբեջանցի հրշեջները (Տեսանյութ)

Բերձորում բռնկված հրդեհը արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարել են նաև ադրբեջանցի հրշեջները (Տեսանյութ)

Երկու օր առաջ Բերձորում անհայտ անձիք հրկիզել են դպրոցամերձ երկու բարձրահարկի տանիքներ և Սուս գյուղի հարակից անտառաշերտը։

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ, բերձորցի Կարեն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հրդեհը մարելու էին եկել նաև ադրբեջանցի հրշեջները։
«Փաստացի Բերձորից հեռու սրճարաններում կյանքը վայելող «վայ» հայրենասերների տները հրդեհելու կոչերի շնորհիվ ադրբեջանցին ավելի շուտ քաղաք ներգործեց, երբ դեռ Բերձորում բազում հայ ընտանիքներ կան ապրող։ Փառք Աստծո ոչ մի միջադեպ չգրանցվեց»,- պատմեց պատգամավորը։
 
Պատգամավորը դժվարացավ նշել կոնկրետ ովքեր և ինչ նպատակով են կազմակերպել հրդեհը. «Կարող է ադրբեջանական սադրանք է, որ մի ոտ շուտ մուտք գործեն քաղաք։ Կարող է ինչ որ մեկը անսացել է տները հրդեհելու «վայ» հայրենասերների կոչերին։ Բայց փաստն այն է, որ դրա արդյունքում ադրբեջանցիները ժամանակից շուտ մտան քաղաք, երբ այնտեղ դեռ հայկական բնակչություն կա»։
 
Պատգամավորը նաև նշեց, որ այս պահին ընթանում են տարհանման աշխատանքները. «Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է բնակչությանը»։

  • Կիսվել: