երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բերդաշենը շուտով հանդիսությունների նորակառույց դահլիճ և սպորտդահլիճ կունենա

Բերդաշենը շուտով հանդիսությունների նորակառույց դահլիճ և սպորտդահլիճ կունենա

Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցին կից կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

Դպրոցի շենքին կից կառուցվող մասնաշենքը եռահարկ է, որը բացի դասասենյակներից կունենա նաև հանդիսությունների դահլիճ և սպորտդահլիճ։

Այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները կատարվում են, պետբյուջեի միջոցներով, իսկ կապալառուն Տիգրան Մեծ ՍՊ ընկերությունն է։

  • Կիսվել: