երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի Բերդաշեն համայնքի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով

Արցախի Բերդաշեն համայնքի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հարգելի՛ ջրօգտագործողներ, «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ գյուղի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով՝ ամեն օր ժամը 07:00-ից մինչև 23:00-ն: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Ջրամատակարարում՛՛ ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից:

«Խմելու ջուրը ոռոգման համար օգտագործելը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները հանգեցնում են ջրի պաշարների սպառման: ✅#Գրաֆիկով ջրամատակարարումը անհրաժեշտ միջոց է, որ բնակչությունը տևական ժամանակ ունենա ջուր:

«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայցում է Ձեր ներողամտությունը, ապավինում Ձեր համբերությանը և հորդորում խնայողաբար օգտագործել մատակարարվող ջուրը»,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: