երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բաքուն ՌԴ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ ադրբեջանցիների եւ ԼՂ-ի մասին Միլոնովի հայտարարությունների պատճառով

Բաքուն ՌԴ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ ադրբեջանցիների եւ ԼՂ-ի մասին Միլոնովի հայտարարությունների պատճառով

Բաքուն Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ ադրբեջանցիների եւ Ղարաբաղի վերաբերյալ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ գերատեսչությունում Միլոնովի արարքը ՛՛նրա կողմից հերթական սադրիչ քայլ՛՛ են անվանել եւ նշել, որ ՛՛նման գործողությունները հակասում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին՛՛:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ադրբեջանը Միլոնովին ընդգրկել էր ՛՛սեւ ցուցակում՛՛` ԼՂՀ կատարած այցի համար:

  • Կիսվել: