շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. Հադրութի վարչակազմի ղեկավար

Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. Հադրութի վարչակազմի ղեկավար

Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իերնց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:

Կամո Պետրոսյանի խոսքով` Դրախտիկ գյուղում մահացած հայտնաբերված 50-ամյա Մարինե Հայրապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եղել, նա նույնպես հրաժարվել է դուրս գալ:

«Բնակիչների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն, որից հետո կհուղարկավորվեն կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Կիսվել: