երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 արցախցի

Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 արցախցի

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 արցախցի:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Քսաներեք դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության ու իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ Արցախի իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել մոտ 44600 տեղահանված:

 

  • Կիսվել: