ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այն դեպքում, երբ Արցախի իշխանությունները սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացնում, որոշ ուժեր բացահայտ սկսել են սպասարկել թշնամու շահերը. քաղաքագետ

Այն դեպքում, երբ Արցախի իշխանությունները սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացնում, որոշ ուժեր բացահայտ սկսել են սպասարկել թշնամու շահերը. քաղաքագետ

«Հինգերորդ զորասյունը» գրոհի է անցել նաեւ Արցախում, գրում է քաղաքագետ վահրամ Աթանեսյանը:

«Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ թշնամին «դիրքային բարելավումներ է գրանցել, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանը զբաղված է ասֆալտապատման եւ լուսավորության հարցերով»: Ինչ-որ շրջանակների ակնհայտորեն ձեռնտու չէ, որ Արցախում կյանքը կարգավորվում է: Զանազան «պատերազմի հերոսներ» են շրջում Հայաստանում եւ ծանոթ մարդկանց միջոցով սոցցանցերում ակնհայտ սադրիչ լուրեր տարածում:

Հերթական անգամ դիմում եմ Արցախի ԱԱԾ-ին եւ խնդրում ձեռնարկել կտրուկ քայլեր: Այն դեպքում, երբ Արցախի իշխանությունները սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացնում, մարդկանց մոտ ամրապնդվում է ապագայի հանդեպ հավատը, որոշ ուժեր բացահայտ սկսել են սպասարկել թշնամու շահերը: Եթե այս վտանգավոր ընթացքը չկանխվի, մեղավորները չբացահայտվեն եւ օրենքով չպատժվեն, հետեւանքները կարող են ծանր լինել»,- գրել է քաղաքագետը:

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը այսօր բողոքել էր այն փաստից, որ Արցախում լայն թափով իրականացվում են ասֆալտապատման, լուսավորման և շինարարական աշխատանքներ` դրանում «մեղադրելով» ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին և նրան անվանելով «Արայիկ լուսավորիչ»:

  • Կիսվել: