երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավելի քան 800 արցախցի որակյալ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում

Ավելի քան 800 արցախցի որակյալ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի 35 բնակիչների:

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 100 երեխա:

Բոլոր դիմած քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական ծառայությունների հետ:

Ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ավելի վաղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները Իլ -76 ռազմական տրանսպորտային ավիացիոն ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից դեպի Երևան, ապա շարասյունը սարքավորումների վրա 300 կիլոմետրանոց ճանապարհորդություն է կատարել դեպք Ստեփանակերտ:

  • Կիսվել: