ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտի բնակչի տնակը

Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտի բնակչի տնակը

Մայիսի 17-ին ժամը 21:50-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով հեռվից անտառում կրակ է երևում:
 
Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ.Ա.-ին պատկանող հողամասում մոտ 3 X 9 մ երկաթյա կոնստրուկցիայով տնակը և ներսի գույքը:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: