չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը կնշանակվի ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար. աղբյուր

Արտակ Բեգլարյանը կնշանակվի ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար. աղբյուր

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:

Ըստ InfoPort.am-ի արցախյան աղբյուրների՝ Բեգլարյանը կնշանակվի Արցախի նախագահի աշխատակզմի ղեկավար։

Արտակ Բեգրալյանը, մասնավորապես, նշել է․

"Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:

Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն":

  • Կիսվել: