կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախյան մի շարք կուսակցություններ ողջունել են ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ վարչապետիհրաժարականի պահանջով

Արցախյան մի շարք կուսակցություններ ողջունել են ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ վարչապետիհրաժարականի պահանջով

Արցախյան մի շարք կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ ողջունելով ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:

Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը:

Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:

Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտե

Արցախի Արդարություն կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

ք. Ստեփանմակերտ 25.02.2021թ.՛՛:

 

  • Կիսվել: