ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղում ՌԴ խաղաղապահների կողմից անցագրային ստուգումներ չպետք է լինեն. Արայիկ Հարությունյան

Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղում ՌԴ խաղաղապահների կողմից անցագրային ստուգումներ չպետք է լինեն. Արայիկ Հարությունյան

Արցախը Հայաստանին կապող մայրուղում ռուս խաղաղապահների կողմից անցագրային ստուգումների չեղարկման կամ ռեժիմը հեշտացնելու հարցը մշտապես եղել և մնում է բանակցությունների թեմա. հարցը ոչ մի անգամ քննարկվել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումների ժամանակ: Այս մասին Արցախի Ազգային Ժողովում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այստեղ մենք ունենք խնդիր: Մենք պնդում ենք, որ նոր ճանապարհի վրա ՌԴ խաղաղապահները պետք միայն ապահովեն անվտանգության խնդիրները, այլ ոչ թե իրականացնեն ստուգում: Դա լինելու է մեր պարտադիր պահանջներից մեկը, որ այդ մայրուղում որևէ ստուգում չիրականացվի: Այս ուղղությամբ բանակցություններ մշտապես տանում ենք»,- պարզաբանեց ԱՀ նախագահը:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությանը` նա նշեց, որ այն ապահովված է լինելու բարձրորակ լուսավորությամբ և կապով: ԱՀ նախագահը նաև նշեց, որ կառուցվելիք նոր ճանապարհը շատ ավելի ապահով կլինի քան ներկայիս Արցախը Հայաստանին  կախող մայրուղին:

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի աղբյուրների կառուցվելիք նոր ճանապարհը Արցախը կապելու է Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի հետ: Նոր ճանապարհի չեզոք գոտին շատ ավելի կարճ է լինելու, քան ներկայիս գործող Արցախը Հայաստանին  կապող մայրուղու չեզոք հատվածը` այն կազմելու է ընդամենը 5 կմ:    

 

 

  • Կիսվել: