Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները կարող են ազատվել ժառանգության իրավունքի պետտուրքից
Հոկտեմբերի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։
Այս մասին տեղեկացրել են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Աևակ Աղաջանյանը, քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր:
««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն իրավական ակտերը, որոնք հրապարակվում էին «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում, այսուհետ կհրապարակվեն «http://arlexis.am» կայքում, իսկ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ դադարեցման մասին իրենց որոշումները, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները՝ դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում կհրապարակվեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:
««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է իրավակիրառական պրակիտիկայում առաջացած որոշակի խնդիրների և օրենսդրական բացերի կարգավորման, ոլորտի զարգացման հետ կապված լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտությամբ :
Քննարկումից հետո ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ներկայացված նախագծերին: Դրանք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: