ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 1003.3 հա տարածք

Արցախում ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 1003.3 հա տարածք

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ինչպես հաղորդվում է՝ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 62 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52158 մարդ:

Ինչ վերաբերում է ականազերծման աշխատանքներին, ապա, ինչպես նշվում է, Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Այսպես՝ մեկ օրվա ընթացքում մաքրվել են 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ, 1043 բնակելի շինություն, այդ թվում՝ 28 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23987 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: