ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ընդհանուր առմամբ ականազերծվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ․ ՌԴ ՊՆ

Արցախում ընդհանուր առմամբ ականազերծվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

Ըստ գերատեսչության՝ նախօրեին Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 հազար 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր։

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 237 պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում։

  • Կիսվել: