ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում

Արցախում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, կեսօրին, Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում:

ԱԻ ծառայության սակրավորների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:
 
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն:

  • Կիսվել: