շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը. ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՊՆ նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 9-րդ բլոկ-մոդուլային ավանը․ այն գտնվում է Ասկերանում և նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, բլոկ-մոդուլային ավանները կառուցվում են ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու նպատակով։
 
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամաբ, ջրահեռացման համակարգով, ջեռուցմաբ և սանհանգույցներով: Զինվորականների համար տեղադրված են մահճակալներ, պահարաններ, խոհանոցի կահույք, սեղաններ, աթոռներ, սանհանգույց, էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։
 
2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մինչև 2021 թվականի ապրիլը Արցախում ռուս խաղաղապահների համար 32 ժամանակակից մոդուլային ռազմական ավաններ կկառուցվեն: Արդյունքում, խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ:

  • Կիսվել: