Արցախում մինչ օրս վնասազերծվել է 23 հազար 936 պայթյունավտանգ առարկա
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազար 936 պայթյունավտանգ առարկա»,-նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: