շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1640 հա տարածք

Արցախում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1640 հա տարածք

2021 թ. մարտի 12-ի դրությամբ՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ դիտարկման 27 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և հումանիտար օգնություն ցուցաբերում բնակչությանը: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Հաղորդվում է նաև, որ օրվա ընթացքում մաքրվել է 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 բնակելի շենք, 19 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և հանվել ոչնչացման համար: Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1,586 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25173 պայթուցիկ օբյեկտ:

Տրամադրվել է Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուների ուղեկցություն՝ 4 շարասյուն հյուսիսային և հարավային ուղղություններով Լաչինի միջանցքով, մեկ շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա ուղղությամբ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ:

Ռուսաստանի ճանապարհային տրանսպորտով Ադրբեջանի 144 տոննա մարդասիրական բեռի փոխադրումն իրականացվել է Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

  • Կիսվել: