ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
 
՛՛Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:
 
Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:
 
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։
 
Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը՛՛,-ասված է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: