ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում մարտի 18-ին կատարված 43 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ Արցախում մարտի 19-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

«Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 906 քաղաքացու հետազոտություն, որոնցից 541-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- մանրամասնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: