հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նվազում են

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նվազում են

Հոկտեմբերի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1327 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվադության 160 դրական դեպք, որը կազմում է թեստավորվածների քանակի 12 տոկոսը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողձապահության նախարարությունից՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների, սեպտեմբեր ամսում կատարվել է ընդհանուր 2022 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 602 դրական դեպք, որը կազմում է թեստավորվածների քանակի 29%-ը։

2022թ․ հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 19107 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4153 դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

  • Կիսվել: