երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7800 պայթուցիկ. ՌԴ ՊՆ

Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7800 պայթուցիկ. ՌԴ ՊՆ

Արցախում խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման համար: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Արցախի բնակիչները վերադառնում են նախապատերազմական բնակության վայրեր: Օրվա ընթացքում ևս 457 մարդ վերադարձել է Հայաստանից: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 41 հազար տեղահանվածի անվտանգ վերադարձը:

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծումը:

Վերջին օրվա ընթացքում պայթուցիկ նյութերից մաքրվել է 23 հա տարածք և 5 կիլոմետր ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են մոտ 218 հա տարածք, 92 կիլոմետր ճանապարհ և 423 սոցիալական շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7800 պայթուցիկ:

Մարտակերտում ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերականգնվել է 22 բնակելի շենք, ավելի քան վեց կիլոմետր էլեկտրահաղորդման գիծ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բժշկական ստորաբաժանման մասնագետները բժշկական օգնություն են ցուցաբերել Ճարտար քաղաքի 95 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 701 բնակչի, որոնցից 79-ը երեխա են:

Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները արձագանքել են թեժ գծի միջոցով ստացված 510 հեռախոսազանգի:

 

  • Կիսվել: