շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մարտի 11-ին Արցախում կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:  

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։  

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2403 դեպք: Կատարվել է 21070 թեստավորում:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


  • Կիսվել: